Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Սիքստինյան կապելլայի դռները կփակվեն մարտի 12-ին

Սիքստինյան կապելլայի դռները կփակվեն մարտի 12-ին
09.03.2013 | 20:56

Հռոմի պապի ընտրությունները կսկսվեն մարտի 12-ին. կոնկլավը կհավաքվի Սիքստինյան կապելլայում, կմասնակցեն 115 կարդինալներ մինչև 80 տարեկանը: Մարտի 4-ից սկսված քննարկումներին հնարավորություն են ունեցել իրենց տեսակետները հայտնել և 80-ից մեծ տարիք ունեցող կարդինալները, ովքեր կոնկլավի ժամանակ ձայնի իրավունք չունեն: Կարդինալների հավաքը նախագահում է կարդինալների սուրբ կոլեգիայի դեկան Անջելո Սոդանոն, իսկ կոնկլավը ղեկավարելու է կարդինալ-կամերլենգո Տարչիզիո Բերտոնեն` սուրբ աթոռի պետական քարտուղարը:

Դիտվել է՝ 1811

Մեկնաբանություններ